Սողանքի հետևանքով անհետ կորած անձանց թիվը հասել է 10-ի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 3, 2011 14:42

Տավուշի մարզի Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին երեկ երեկոյան տեղի ունեցած սողանքի պատճառով անհետ կորած անձանց թիվը հասել է 10-ի. այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Անհետ կորած անձանց անուններն են.

1. Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երևանի բնակիչ)

2. Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երևանի բնակիչ)

3. Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ)

4. Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)

5. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)

6. Գենա Սուրմանիձե (1961 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)

7. Նուքրի Սուրմանիձե (1981 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)

8. Վարդան Կարապետյան (1945 թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ)

9. Արտակ (1970 թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ, ազգանունը ճշտվում է)

10. Տիգրան Մեջինյան (1986 թ. ծնված, ՀՀ քաղաքացի)

Նախկինում անհայտ կորածների ցուցակում նշված 1962 թ. ծնված Մամիկոն Գասպարյանը և 1984 թ. ծնված Ալեքսանդր Բաղդասարովը կապի են դուրս եկել իրենց հարազատների հետ և ասել, որ գտնվում են Վրաստանում և սողանքի պահին դեպքի վայրում չեն եղել:

Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են:

 

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply