Բաքվում հասկացել են, որ սպառել են ստատուս-քվոն փոխելու լծակները, կարծում է քաղաքագետը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 3, 2011 14:17

Վարշավայում Արեւելյան գործընկերության հռչակագրի ընդունումը ազդարարել է նոր շրջան Հայաստան-ԵՄ համագործակցության մեջ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով, Վարշավայի գագաթնաժողովից հետո ԵՄ-ը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին եւ կզարգացնի քաղաքական երկխոսությունը պաշտոնական Երեւանի հետ:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը` քաղաքագետն ասել է, որ միջնորդները տվյալ փուլում մեծ ուշադրություն են դարձնում ռազմական գործողությունների չվերսկսման խնդրին:

“Վերջին շրջանում լարվածությունը կարծես թե թուլացել է: Բաքվում հավանաբար հասկացել են, որ ստատուս-քվոն փոխելու իրենց լծակները սպառվել են”,- նշել է Մինասյանը:

Քաղաքագետը համոզված է, որ առաջիկայում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում լուրջ զարգացումներ չեն լինի, բայց Մինսկի խումբը կշարունակի ջանքեր գործադրել առկա գործընթացը պահպանելու ուղղությամբ:

 

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply