Անձրևը դժվարացնում է որոնողական աշխատանքները սողանքի գոտում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 3, 2011 13:42

Հոկտեմբերի 3-ի ժամը 12.50-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում պարբերաբար տեղացող անձրևը դժվարացնում է որոնողական աշխատանքները. այս մասին հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունիցԼ

Լճկաձոր և Այրում համայնքներում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնված է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք:  130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին  դարձրել անանցանելի:

Տեղում պարզվել է, որ փլվածքի տակ է մնացել տարբեր մակնիշի 35 մեքենա:

ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ:  Միջոցներ են ձեռնարկվել սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու համար:
Դեպքի վայրում աշխատում են ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության և առողջապահության նախարարությունների ու ոստիկանության աշխատակիցները:

 

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply