Եղեգնաձոր-Երևան ճանապարհին միկրոավտոբուս է շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 3, 2011 13:27

Հոկտեմբերի 1-ին`ժամը 09.25-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում` Եղեգնաձոր-Երևան  ավտոճանապարհին` Արփի գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարար­նե­րի օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Արփի գյուղի հարակից շուկայի մոտակայքում` ճամփեզրին, կողքի է շրջվել ‘’Ֆորդ-Տրանզիտ’’ մակնիշի 19 ՕՕ 929 պետհամարանիշի մարդատար միկրոավտոբուսը (վարորդ` Ա.Նահա­պետ­յան),ինչի հետևանքով միկրոավտոբուսի 6 ուղևորներից տուժել են 2003 թվականին ծնված Ռուբեն  և 1970 թվականին ծնված Արմեն Նահապետյանները, որոնք փրկարարների ուժերով դուրս են բերվել ավտոմեքե­նա­յից և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: Նրանք տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակները գնահատվել է բավարար:

 

Դիտվել է 775 անգամ:
Print Friendly

Leave a Reply