Սիրիայում սպանվել է բարձրագույն մուֆթիի որդին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 3, 2011 12:56Ասադին հավատարիմ զորքերն ու հատուկ ծառայությունները
շարունակում են ոչնչացնել Սիրիայի վարչակարգի հակառակորդներին:
Հոկտեմբերի 3-ին հայտնի է դարձել, որ երկրում նախօրեին սպանվել է ևս 12 մարդ: Սպանվել են մարդիկ Դամասկոսում, Հոմսում, Դարահում:
Վարչակարգի հակառակորդները նույնպես ձեռքերը ծալած չեն նստել: Հալեպում հոկտեմբերի 2-ին սպանվել է Սիրիայի բարձրագույն մուֆթի Ահմադ Բադեր ալ Դին Հասանի որդին:
Ի դեպ, բարձրագույն մուֆթին աներկբայորեն ու բացեիբաց աջակցում էր նախագահ Ասադին:






Facebook
Tweet This
Email This Post
