Զոյան տնից դուրս է եկել ու չի վերադարձել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 3, 2011 13:14

Սեպտեմբերի 30-ին`ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ Զոյա Ոսկանյանը  սեպտեմբերի 29-ին ժամը 17.00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել:

Կապ է հաստատվել Հովքի գյուղապետ Յու. Ծուղունյանի հետ և վերջինս տեղեկացրել է, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են իրենց` տեղի բնակիչների ուժերով և անհրաժեշ­տու­թյան դեպքում կդիմեն փրկարարների և ոստիկանների օգնությանը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Փրկարարների, ոստիկանների և տեղի բնակիչների ուժերով 5 կմ շառավղով իրականացվել են որո­նո­ղա­կան աշխատանքներ, որոնք  ավարտվել են անարդյունք:Որոնողական աշխատանքները շարունակվում են:

 

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply