Նորվեգիայում որսացել են աշխարհում ամենամեծ ատլանտյան վահանաձկանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 3, 2011 12:37
Հյուսիսային Նորվեգիայի մոտ գտնվող Սենյա կղզու մոտ նախկին ոստիկան Ռեյնհարդ Ուհրմանը որսացել է աշխարհում ամենամեծ ատլանտյան վահանաձկանը, որը կշռում է 241 կգ:
Այս ձկանը որսալու համար նրանից 3 ժամ է պահանջվել, իսկ նավի վրա բարձրացնելու համար` 2 փորձառու ձկնորսի օգնության կարիք է զգացվել:
Այս ռեկորդը (որը 2,5 մ երկարություն ունի) նախորդը գերազանցում է 26 կգ-ով: Թանկագին որսի մոտավոր արժեքը 40 հազար դոլար է: Հաճելի ու բարդ որսից հետո 62-ամյա նորվեգացին մի քանի օր հանգստացել է: Ձկնորսների ողջ թիմն ընկերների հետ ուրախությամբ տուն է տարել 11 կգ որսամիս:
Նախորդ ռեկորդը 215 կգ քաշ ուներ: Ձկնորսը գերմանացի Գյունթեր Հենզելն էր: Նա վահանաձկանը որսացել էր Իսլանդիայի ափերի մոտ, անցյալ տարի: Իսկ ամենախոշոր խաղաղօվկիանոսյան վահանաձուկը բռնել է Ջեկ Թրեգիսը, Ալյասկայի ափերին, 1996-ին: Այն 208 կգ քաշ ուներ:
Ատլանտյան վահանաձուկն աշխարհում անենախոշոր ոսկրոտ ձուկն է: Նրանց համար բնական միջավայր է համարվում Ատլանտյան օվկիանոսը, Գրենլանդիայից Բարենցի ծովը ու մինչև հարավ` Բիսկայան ծոցը: Ատլանտյան վանաձկան երկարությունը հասնում է մինչև 4,5 մ –ի, կշռում մինչև 320 կգ: Կարող են ապրել մինչև 50 տարի: Այս ձկնատեսակը Գրենլանդիայի շնաձկների ու ծովաշների կեր է դառնում:






Facebook
Tweet This
Email This Post
