Մնացել է մեկ հույս
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 3, 2011 12:37
Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկավ 49 կգ քաշային Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը և պարտվեց ճապոնացի Նաոա Ինուեին: Ընդ որում, երկրորդ ռաունդում մրցամարտը դադարեցվեց, քանի որ ճապոնացու առավելությունը բացահայտ էր: Հայաստանի հավաքականից պայքարը շարունակում է միայն աշխարհի փոխչեմպիոն Անդրանիկ Հակոբյանը: 75 կգ քաշային մարզիկը մեկ հաղթանակ է տարել և այսօր երկրորդ անգամ ռինգ դուրս կգա:






Facebook
Tweet This
Email This Post
