Բացվել է վերականգնված «Ռանչպար 1» պոմպակայանը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 3, 2011 12:07

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի կողմից վերականգնված «Ռանչպար 1» պոմպակայանի բացմանը, որին ներկա է եղել նաև ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորոցիայի փոխնախագահ Փեթրիք Ֆայնը: Կառավարության ղեկավարը շրջել է պոմպակայանով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին:

«Ռանչպար 1» պոմպակայանը ոռոգում է 6100 հեկտար հողատածարք՝ ոռոգման ջրով ապահովելով Արարատի մարզի 23 համայնքների 10 հազար ջրօգտագործողների:

Պոմպակայանի վեկանգնման աշխատանքներում ՀՄՀ-Հայաստան ծրագրի կողմից ներդրվել է 5,5 մլն դոլար: Պոմպակայանում իրականացվել է ջրընդունիչի, կոլեկտորների մաքրում և խորացում, տեղադրվել են նոր պոմպեր և խողովակաշարեր, ամբողջովին վերանորոգվել է պոմպակայանի շենքը: Պոմպակայանի կոլեկտորի մեջ կառուցվել է նաև պատվար, ինչը կնվազեցնի գրունտային ջրերի մակարդակը և այդպիսով կբարելավի Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վիճակը:

ՀՄՀ-Հայաստան ծրրագրի ընդհանուր ներդրումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղակայված 17 պոմպակայաններում կազում է 42 մլն դոլար:

Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման բաղադրիչի շրջանակներում արված ներդրումը կազմում է 19 մլն դոլար, որը ներառում է 470 կմ դրենաժային կոլեկտորների մաքրում, ինչի արսդյունքում կնվազի Արարատի և Արմավիրի մարզերի գրունտային ջրերի մակարդակը՝ զերծ պահելով դրանք աղակալումից: Դրենաժային բաղադրիչի շրջանակում կառուցվել և վերակագնվել է նաև 50 խորքային հոր:

 

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply