Ավտովթար Գետափ-Մարտունի ճանապարհին. 1 մարդ մահացել է, 4-ը հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 3, 2011 11:48
Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2103»-ի ուղևորը` 28-ամյա  Կարեն Մխիթարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդները և «Ֆորդ Տրանզիտ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply