Սողանքի պատճառով ութ տուժածները Երևանի բնակիչներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 3, 2011 11:24
Հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Այրում կայարանի տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապ օգնության մեքենայով բժշկական կենտրոն է տեղափոխվել յոթ քաղաքացի, որոնց մոտ եղել են գանգի վնասվածքներ` առանց գանգոսկրի կոտրվածքների, կրծքավանդակի սալջարդ` առանց ներիքին օրգանների վնասումների, նախաբազկի և սրունքի ոսկրների կոտրվածքներ:
Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ տուժածները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հարազատների պահանջով տեղափոխվել են մայրաքաղաք: Մեկ տուժած տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն` աջ սրունքի դրսային պճեղի փակ կոտրվածքով, առանց տեղաշարժի, վեգոսկրի դրսային եզրի բեկորային կոտրվածքով, տեղաշարժով: Կատարվել է գիպսային անշարժացում, ցավազրկում, և հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից:
Ընդհանուր առմամբ, տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բոլորը Երևանի բնակիչներ են:






Facebook
Tweet This
Email This Post
