Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման գոտում անհայտ կորել է երեք մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 3, 2011 11:02
Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետեւանքով առաջացած սողանքի գոտումառավոտից վերսկսվել են փրկարարական աշխատանքները, որոնց խոչընդոտում է տեղացող անձրեւը:
Ինչպես հայտնում NEWS.am–ի թղթակիցը դեպքի վայրից, տեղումների պատճառով ավելանում կրկնակի փլվացքի հավանականությունը: Այս պահի դրությամբ երեք քաղաքացիներ համարվում են անհայտ կորած. ազգականները դիմել են իրավապահ մարմիններին, չի բացառվում, սակայն, որ անհայտ կորածների թիվն ավելանա: ՈՒթ հոգի տեղափոխվել են Նոյեմբերյանի եւ Ալավերդու հիվանդանոց` մեկը կոտրվածքով, մնացածը թեթեւ վնասվածքներով:
Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետեւանքների վերացման համար Հայաստանի վարչապետի որոշմամբ օպերատիվ շտաբ է ստեղծվել: Ներկայումս, սողանքի հետեւանքով փլուզված M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրի, Վանաձոր- Բագրատաշեն հատվածի փոխարեն գործում է շրջանցիկ Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն ուղղությունը: Պատկան մարմինները կոչ են անում վարորդներին ձեռնպահ մնալ Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհով երթևեկելուց:






Facebook
Tweet This
Email This Post
