Սողանքից երկու տուժածներ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 3, 2011 10:59
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդման համաձայն, հոկտեմբերի 3-ի ժամը 9.41-ի դրությամբ M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում տեղի ունեցած սողանքի հետեւանքով կա երկու տուժած:
Արճիս գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Հրաչիկ Ժորայի Մուսայելյանը ստացել է թեթեւ կոտրվածք եւ Նոյեմբերյանի հիվանդանոցում ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել:
Ալավերդի քաղաքի բնակիչ, 1987 թ. ծնված Արտակ Ռաֆայելի Մայիլյանը ստացել է քերծվածքներ եւ Ալավերդու հիվանդանոցում ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել:
Մեդիամաքս






Facebook
Tweet This
Email This Post
