Կինը, որը մոռանում է շնչել` չի խմում և չի քնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 3, 2011 10:35

24-ամյա անգլուհի Էմմա Չելը չի կարող հենց այնպես ինչ որ տեղ քնել, քանի որ առանց հատուկ սարքավորման քունը կարող է մահացու լինել:

Նա Մեծ Բրիտանիայի  պատմությանը հայտնի ամենատարիքով  կինն է, որը տառապում է «Մոխրոտիկի անեծքով», մի հիվանդություն, որը բնորոշվում է  բնածին կենտրոնական սակավաօդափոխման ախտանիշով:

Այս հիվանդությունն ունեցող մարդիկ քնի ժամանակ մոռանում են շնչել` նյարդաբանական ռեֆլեքսների  խանգարման պատճառով:

Ողջ կյանքում Էմման երբևէ չի քնել  նստարանի մոտ, տրանսպորտում կամ էլ ընկերուհիների տանը: Նա կարող է քնել միայն օդափոխության հարմարանքով սարքավորված դիմակով: «Դա ինձ համար արդեն սովորական է . չէ որ ես այդպես եմ ապրել ողջ կյանքս: Գիտեմ, որ ոչ մի ուրիշ տեղ չեմ կարող քնել, կմեռնեմ: Ես աշխատում եմ գիշերը լավ քնել: Երբեք չեմ խմում, վախենում եմ հարբել, իսկ դա ինձ համար կենաց մահու հարց է»:

Նման արատով Մեծ Բրիտանիայում ծնվում է 200 հազարից մեկը: Հիմա Անգլիայում այս հիվանդությամբ տառապող 30 , իսկ ողջ աշխարհում` 200 մարդ կա: Այս ախտանիշի առկայության դեպքում մահացությունը խիստ բարձր է:

«Ես ուզում եմ կյանք մտնել, ինքնուրույն ապրել: Ողջ կյանքում լսել եմ, որ ինձ չի կարելի այս կամ էլ  այն բանն անել: Իսկ հիմա ցանկանում եմ ապրել բոլորի նման, աշխատանքի ընդունվել ու սեփական կյանքով ապրել,- ասում է Էմման:-  Ես մեծ պատասխանատվություն եմ կրում, որպես «Մոխրոտի ախտանիշով» ամենատարեցը: Ես ցանկանում եմ ապացուցել, որ կան իմ նմանները, որոնք նույնպես կարող են ապրել նորմալ կյանքով` չերկնչելով ապագայից»:

 

Դիտվել է 1328 անգամ:
Print Friendly

Leave a Reply