«Միկայի» շախմատիստուհիները` Եվրոպայի բրոնզե մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 3, 2011 10:28

Սլովենիայում ավարտված շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում «Միկայի» կանանց հավաքականը կրկնեց իր նախորդ տարվա հաջողությունը և դարձավ բրոնզե մեդալակիր: Վերջին տուրում «Միկան», որի կազմում էին Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Ժու Չենը, Լիլիթ Մկրտչյանը,  2,5:1,5 հաշվով հաղթեց ԲԱՍ-ին: Այն վաստակած 10 թիմային և 17,5 անհատական միավորներով գրավեց երրորդ տեղը: Նույն արդյունքով երկրորդ տեղը գրավեց Ռումինիայի «ԱԵՄ Լյուքստենը»: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռուսաստանի Կրասնոտուրինսկ քաղաքի ԱՎՍ-ը` 12 թիմային եւ 18,5 անհատական միավոր:

«Միկայի» տղամարդկանց թիմը 7-րդ տուրում 2,5:3,5 հաշվով պարտվեց «Սանկտ Պետերբուրգին»: «Միկան» 10 թիմային և 28 անհատական միավորով հանգրվանեց աղյուսակի 9-րդ հորիզոնականում: Իսկ հաղթեց «Սանկտ Պետերբուրգը»` 13 թիմային և 31,5 անհատական միավոր: Վերջինիս կազմում ոսկե մեդալի արժանացավ Սերգեյ Մովսիսյանը:

Դիտվել է 636 անգամ:
Print Friendly

Leave a Reply