Օբաման Վաշինգտոնում ընդունելությունից հետո նվաստացրել է Լեդի Գագային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 3, 2011 9:49

Վաշինգտոնում մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունում  հանդիպումից հետո  ներկաներից մեկի այն հարցին, թե ինչ տպավորություն է ստացել նախորդ շաբաթ Facebook ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, որտեղ հյուրերի թվում էր նաև Լեդի Գագան, ԱՄՆ նախագահ Օբաման իրեն չի կարողացել զսպել ու  երգչուհու  հագուկապի վերաբերյալ իր վրդովմունքն է հայտնել. «Երբ ես նրան տեսա Կալիֆոռնիայում, նա, ճիշտն ասեմ, վախենալու արտաքին ուներ: Նա 20 սմ-անոց պլատֆորմի վրա էր ու տեսքն էլ ինձ վրա սարսափազդու տպավորություն թողեց»:

Ինքը` երգչուհին այդ առիթով ոչ մի մեկնաբանություն չի արել, սակայն նրա երկրպագուները ֆորումներում վրդովմունք են հայտնել նախագահի անզգույշ հայտարարության առիթով:

 

Դիտվել է 1641 անգամ:
Print Friendly

Leave a Reply