Էրդողանն ընդդեմ Մերկելի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 3, 2011 9:45
Թուրքիայի վարչապետ Էրդողանն անդադար աշխատում է իր` քաղաքական սկանդալիստի համարումը կատարելագործելու վրա: Վերջերս նա մեղադրում էր Իրանին` քուրդ անջատողականներին աջակցելու համար, հիմա էլ` ԳԴՀ-ին: Էրդողանի կարծիքով, Բեռլինը աչք է փակում Գերմանիայի տարածքում գործող և քրդական զինյալներին գումար մատակարարող ընկերությունների վրա:
Անցած շաբաթ Էրդողանը հրավերքով Մակեդոնիայում էր, ճանապարհին լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ Գերմանիան «ՔԱԿ-ին աջակցելու բավականին տգեղ պատմություն ունի»:
Նրա խոսքով, ՔԱԿ-ի մի ֆրակցիան քրդական ընդհատակին մեծ գումարներ է փոխանցել: Կուսակցության մի քանի ղեկավարներ Գերմանիայում հետախուզության մեջ են , սակայն դրա վերջը չի երևում: Կան կազմակերպություններ էլ, որ գումար են փոխանցում քրդական ընդհատակին. դրանք քաղաքացիների` մաքուր սրտով արած նվիրատվություններն են, որպեսզի ֆինանսավորեն ահաբեկչությունը:
Թուրքիայի այս հարձակումները ավելի են բարդացնում Թուրքիայի` ԵՄ ընդունվելու հավանականությունը, քանի որ Գերմանիան ԵՄ-ի ամենաազդեցիկ անդամն է , որն էլ ընդդիմանում է Թուրքիայի անդամակցությանը:






Facebook
Tweet This
Email This Post
