«Բուլղարիա» շոգենավի ջրասուզակներին ուղարկել են հոգեվերականգնողական կենտրոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 3, 2011 9:07

Մասնագետները պայքարում են ծանր հոգեկան խանգարումների դեմ, որոնք ստացել են ջրասուզակները` տասնյակ  երեխաների Վոլգայի հատակից հանելով:

Հոգեբանները փորձում են նրանց հիշողությունից ջնջել սարսափելի պատկերները: Նյարդային ցնցումները զգացնել են տվել ողբերգությունից 3 ամիս անց:  Ջրասուզակների մոտ սրվել են քրոնիկ հիվանդությունները, սակայն ամենածանրը նրանց հոգեկան վիճակն է:

Ջրասուզակները երբեէ  նման քանակով դիակ չէին հանել: Նրանք ոչ մի կերպ չեն մոռանում սարսափը. ջուրը պղտոր է եղել և դիակները հայտնաբերվել են շոշափելով:

Նրանք պատմում են, որ շոգենավի` ջրի երես դուրսբերման աշխատանքներից հետո իրենց տանջել են մղձավանջները, նրանցից շատերը կորցրել են քունը, աչքերի առջև ջրահեղձների աղավաղված դեմքերն էին: Հիմա Թաթարստանի վերականգնողական կենտրոնում 30 ջրասուզակ է բուժվում: Սովորաբար նման ծանր դեպքերը բուժվում են հիպնոսով: Մասնագետներն աշխատում են նրանց դուրս բերել խուճապային վիճակից, ջնջել հիշողությունից ահավոր պատկերները:  Բացի այդ, ջրասուզակները սառը ջրի մեջ ժամեր են անցկացրել, ինչը, բնականաբար հանգեցրել է քրոնիկ հիվանդությունների սրման:

 

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply