Շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 2, 2011 23:25
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել  հինգ մարդ, մահացած` 52-ամյա Զինարիկ Արշակյանը:
Պարզել է, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ի սահմաններում, նշված անձինք թունավորվել են Լիճք գյուղի անասնապահական համալիրի անասնապահների համար նախատեսված սենյակում` էլեկտրական հոսանք արտադրող գեներատորից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply