Ավտովթարներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 2, 2011 23:16
Հոկտեմբերի 1-ին, ժամը 05.50-ին, «Շևրոլետ Նիվա» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է էլեկտրասյանը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 115-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել հողաթմբին և շրջվել:
Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նույն օրը ,ժամը 20.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին  բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 9-րդ կմ-ին իրար  են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին շրջվել է (ինչպես պարզվել է` 38-ամյա վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում):
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 1112 անգամ:
Print Friendly

Leave a Reply