Սուդանցի կին լրագրողը 40 ճիպոտի հարված կստանա շալվար կրելու համար

Օրվա լուր | | September 7, 2009 19:14

ahmedՍուդանցի լրագրող Լաբնա Ահմեդը, ով դատապարտվել էր ճիպոտի 40 հարվածների շալվար կրելու համար, հայտարարել է, որ պատրաստ է գանահարմանը· այդպիսով, ողջ աշխարհը կիմանա, թե ինչ է տեղի ունենում աֆրիկյան Սուդանի մայրաքաղաք Խարթումում:

Նրա խոսքերով` 1991-ից ի վեր առնվազն 20 հազար կին է ձերբակալվել և գանահարվել հագուստի ոճի պատճառով: «Ես մահմեդական եմ, բայց չեմ կարծում, որ իսլամի հետ իմ հարաբերությունները դատարանի կարգավորման իրավասությունների ոլորտում են: Դա իմ անձնական գործն է: Ցույց տվեք մի տող Ղուրանի մեջ, որտեղ ասվում է, որ շալվար կրելը անբարո է»,- ասել է լրագրողը:

Նա նաև ասել է, որ ճիշտ է, շալվար է կրել, սակայն վրայից կրել է երկար և լայն շապիկ ու գլխաշոր: «Չնայած այս իրողությանը, ինձ ձերբակալեց ոստիկանությունը, որ ռեստորան էր մտել` կանանց հագուստը ստուգելու համար: Ինձ ասացին, որ հագուստս չի համապատասխանում քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածին»,- «Վեստի»-ի փոխանցմամբ` ասել է Լաբնա Ահմեդը:

Այդ հոդվածն արգելում է ոչ պատշաճ հագուստ կրելը: Այն ընդունվել է 1991-ին, երբ Սուդանում հաստատվեցին Շարիաթի օրենքները: Օրենքը, սակայն, չի մանրամասնում, թե որ հագուստն է համարվում ոչ պատշաճ:

Իսկ մի այլ  կին լրագորող` Լյուբնա Հուսեյնը,  այսօր 200 դոլար տուգանքի է դատապարտվել Սուդանում` շալվար կրելու համար:

Դիտվել է 1531 անգամ:
Print Friendly

Leave a Reply