Կառլսենը բարելավում է գործերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 2, 2011 10:52

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում շարունակվող շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Մրցակիցները կատարեցին 41 քայլ: Մագնուս Կարլսենը սևերով հաղթեց մցաշարային աղյուսակը գլխավորող Վասիլի Իվանչուկին: Այսպիսով, աշխարհի լավագույն շախմատիստների դասակարգման աղյուսակը գլխավորող գրոսմայստերն անհաջող մեկնարկից հետո բարելավեց մրցաշարային գործերը: Հիկարու Նակամուրան առավելության հասավ  Ֆրանսիսկո Վալյեխոյի նկատմամբ:

10 միավորով առջևում է Իվանչուկը: 7 միավոր ունի Նակամուրան: Ապա հաջորդում են Արոնյանը, Անանադը, Կառլսենը` 6-ական միավոր: Աղյուսակը եզրափակում է Վալյեխոն` 3 միավոր:

 

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply