Առաջին անգամ Ֆրանսիայի Սենատի նախագահ ընտրվեց սոցիալիստ թեկնածուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 2, 2011 2:26

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի նախագահ է ընտրվել Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ժան Պիեր Բելը։ Ինչպես հաղորդում է ռուսական  Lenta.ru կայքը, Բելը Ֆրանսիայի 5–րդ հանրապետության պատմության մեջ առաջին սոցիալիստն է, որը կղեկավարի Սենատը։

Բելը հաղթանակ է տարել քվեարկության առաջին փուլի արդյունքներով։ Քվեարկության ժամանակ նրա թեկնածության օգտին179 սենատոր է քվեարկել (հաղթանակի համար բավարար էր 172 կողմ ձայները)։

Բելի հիմնական հակառակորդի՝ Սենատի նախկին նախագահ, «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» ներկայացուցիչ Պիեր Լարշեի օգտին 134 սենատոր է քվեարկել։

Նշենք, որ Ֆրանսիայի 5-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ (1958թ. ի վեր) նախագահական ընտրություններից 7 ամիս առաջ Սենատում հաղթանակ տոնեցին Ֆրանսիայի ձախ քաղաքական ուժերը (սեպտեմբերի 25–ի ընտրությունների արդյունքներով): Ընդհանուր առմամբ՝ սոցիալիստները և նրանց դաշնակիցները Սենատում 180 տեղ ունեն, ինչը նրանց համար ապահովում է մեծամասնություն Սենատում։

 

Tert.am

 

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply