Ցույցը Ուոլ-սթրթի վրա չի դադարում,տեսանյութ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 2, 2011 0:26
Հարյուրավոր ցուցարարներ արդեն երկու շաբաթ է չեն հեռանում Նյու Յորքի ֆինանսական կենտրոնի` Ուոլ –սթրիթի մոտակայքի Զուկոտի ոչ մեծ այգուց: “Գրավենք Ուոլ-սթրիթը ” ակցիայի մասնակիցները դեմ են մեծ կորպորացիաների հզորացմանը,կոռուպցիային, սոցիալական անհավասարությանը, գործազրկության բարձր մակարդակին: Նմանատիպ գործողություններ կատարվել են Բոստոնում,Չիկագոյում և Սան-ֆրանցիզկոյում:
Ուրբաթ ավելի քան հազար ցուցարարներ անցան Նյու –Յորքի ոստիկանության առջևով: Որոշ մարդիկ տանում էին պաստառներ `ոստիկանությանը քննադատող, մյուսները գոռում էին “Մենք -99 տոկոս ենք ”, բարկանալով, որ ազգային հարստության մեծ մասը ղեկավարում է ամերիկյան բնակչության միայն մեկ տոկոսը:
Այս բողոքի ակցիան տեղի ունեցավ մեկ շաբաթ անց այն բանից հետո,երբ մի ուրիշ ցույցից հետո ոստիկանությունը ձերբակալացեց 80 մարդ երթևեկությունը փակելու համար:
Այն ժամանակ ոստիկանության աշխատակիցը օգտագործել էր տաքդեղի բալոն չորս կանանց դեմ: Վիդիոհոլովակը այդ դեպքը նկարել էր և այն տարածվել էր ինտերնետով,առաջացնելով հասարակության զայրույթը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Մինչև հիմա պարզ չէ, թե կոնկրետ ինչ են պահանջում բողոքավորները, քանի որ կոնկրետ պահանջ չկա: Շարժումը առաջնորդ և գործողությունների հստակ ծրագիր չունի , բայց մասնակիցները մտադիր են Ուոլ-սթրիթի վրա մնալ ամբողջ ձմեռ:
Ցուցարարների վրանային քաղաք երբեմն այցելում են հայտնի մարդիկ: “Գրավենք Ուոլ-սթրիթը ”ակցիային իրենց համերաշխությունն են հայտնել ռեժիսոր Մայքլ Մուռը և դերասանուհի Սյուզան Սարանդոնը:
Այն հարցին,թե որքան երկար ցուցարարները կարող են մնալ Ուոլ-սթրիթի այգում, Նյու-յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը պատասխանել է,- “ կտեսնենք, մարդիկ իրավունք ունեն բողոքելու, բայց մենք այպես պիտի անենք ,որ նրանք ,ովքեր չեն ուզում մասնակցել ցույցին, հանգիստ քայլեն փողոցներով ”






Facebook
Tweet This
Email This Post
