Ճանաչեց հեռուստահաղորդումից Ռոմանոս Սայադյանին,ով հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 1, 2011 17:29

Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.30-ին, 54-ամյա Հայկանուշ Է.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ մի անծանոթ երիտասարդ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 33-ամյա Ռոմանոս Սայադյանը, որը ձերբակալվել է:
Սեպտեմբերի 30-ին ոստիկանության բաժին էր ներկայացել ևս մեկ տուժող` 55-ամյա Ֆլորա Մ.-ն` հայտարարելով, որ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդումը`  ճանաչել է Ռոմանոս Սայադյանին, որը ս/թ օգոստոսի կեսերին Աբովյան քաղաքի Նիկոլ Դումանի փողոցի թիվ 1 շենքի մուտքում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Քննությունը վարում է ոստիկանության Կոտայքի քննչական բաժինը:

 

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply