Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ընթացող հավաքն անօրինական է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 1, 2011 23:24

Ս. թ. սեպտեմբերի 30-ին Ազատության հրապարակում ժամը 19.00-ից անց է կացվել «Հայոց համազգային շարժում» կուսակցության հանրահավաքը, որն, ըստ ի գիտութուն ընդունված իրազեկման, պետք է ավարտվեր ժամը 23.00-ին: Սակայն սահմանված ժամին հանրահավաքի կազմակերպիչները չեն ավարտել հանրահավաքը: Հավաքի անցկացման ընթացքում ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարարել է, որ Հայ ազգային կոնգրեսն ընդառաջում է ինքնաբուխ միջոցառում անցկացնելու`  հանրահավաքի մասնակիցների ցանկությանը եւ այդ պահից ազդարարում շուրջօրյա հանրահավաքների մեկնարկ, և միաժամանակ Կոնգրեսի անունից առաջարկել է շուրջօրյա հանրահավաքների տեւողությունը սահմանել մեկ շաբաթ:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ընթացող հավաքն անօրինական է և դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Ի կատարումն »Հավաքների ազատության մասին« ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի, հավաքի մասնակիցները պարբերաբար տեղեկացվել են այդ մասին: Այդուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում աջակցում է հավաքի անցկացմանը:
Ոստիկանությունը միաժամանակ տեղեկացնում է, որ այդ աջակցությունը կարող է շարունակվել միայն այնքան ժամանակ, քանի դեռ հավաքը պահպանում է իր խաղաղ բնույթը և դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը և այլոց սահմանադրական իրավունքները:
Դրա հետ մեկտեղ, ոստիկանությունն արձանագրում է, որ ընթացող անօրինական հավաքի ժամանակ տեղի են ունենում հասարակական կարգի  խախտումներ, մասնավորապես` հավաքի անցկացման վայր հանդիսացող մշակութային հուշարձանի տարածքում հավաքի մասնակիցները տեղադրել են մի քանի տասնյակ վրաններ: Ուստի ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կոչ է անում հանել տեղադրված  վրանները:
Հասարակական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների անհամաչափ խախտման պարագայում  ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը, ընդհուպ մինչև հավաքի ցրումը:
ՀՀ ոստիկանություն

 

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply