Հաջողությունն ուղեկից էր Անդրանիկ Հակոբյանին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 1, 2011 23:08

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի հավաքականի երկրորդ ներկայացուցչին հաջողությունն ուղեկից էր: 1/32 եզրափակչում  75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը 17:10 հաշվով հաղթեց մոլդովացի Վիկտոր Կոտիույանսչիին: Մեր մարզիկը հոկտեմբերի 3-ին կանցկացնի իր երկրորդ հանդիպումը: Նա ուժերը կչափի Լեհաստանի ներկայացուցիչ Տոմաշ Յաբլոնսկու հետ:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply