Խորդենի,Արագլախոտ՝ երեմ

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | October 1, 2011 21:31

Առավել տարածված է երկու ցեղ՝ Խորդենի (Pelargonium) և

Արագլախոտ՝ երեմ(Журавельник, Geranium) : Պատկանում են խորդենազգիների ընտանիքին:


Հայտնի է Խորդենու մոտ 400 տեսակ:

Նկարները՝ վարդաբույր խորդենի (Pelargonium graveolens)

Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր Խորդենին (
P. graveolens) : Բազմամյա կիսաթուփ է, հզոր արմատով, ցողունը՝  80-100սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված: Տերևները հերթադիր են, բլթակավոր, թավոտ:Ծաղիկները՝ բաց վարդագույն: Եթերայուղը կուտակվում է հիմնականում տերևներում (մոտ 14%): Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ: Վարդաբույր Խորդենին պահանջկոտ է ջերմության, լույսի և խոնավության նկատմամբ: Սառնամանիքները ( -2 -3oC) խիստ վտանգավոր են: Հիմնականում անպտղաբեր է, բազմացվում է արմատակալներով, որոնք աճեցվում են ջերմատներում:
Սովետական Հայաստանում խորդենին, որպես եթերա-ձիթատու կուլտուրա մշակվել է  1938 թ-ից Հոկտեմբերյանի և Էջմիածնի շրջաններում:

Արագլախոտ մարգագետնային  (Geranium pratense L.)

Մարգագետնային Խորդենին (Geranium pratense L.)  աճում է բարխառն գոտում համարյա ամենուրեք: Բազմաթիվ երկրներում այն օգտագործվում է ինչպես դեղաբույս: Բուժիչ հատկություններ ունեն

բույսի վերգետնյա, երբեմն էլ ստորգետնյա մասերը: Հումքը հավաքում են ծաղկման շրջանում, չորացնում են լավ օդափոխվող սենյակում 40—45 °С: Չորացած հումքը կարելի է պահել մեկ տարի: Արմատները հանում են աշնանը, մաքրում հողից, լվանում և նույնպես չորացնում:Արմատները պարունակում են օսլա և այլ ածխաջրեր, տրիտերպենային սապոնիններ, դաբաղանյութեր (19—38 %), ֆենոլկարբոնային թթուներ, կատեխիններ, ֆլավոնիդներ, վիտամին С և կարոտին: Բույսի վերգետնյա մասում հայտնաբերվել են ածխաջրեր, գլյուկոզա, ֆրուկտոզա, ռաֆինոզա, սապոնիններ, ալկալոիդներ, վիտամին С և K, կարոտին, դաբաղանյութեր(3,2—4 %), ֆլավոնիդներ, անտոցիաններ և կեյկոանտոցիաններ, հանքային նյութեր՝ երկաթ, մարգանեց, նիկել, ցինկ և այլն:

Օգտագործվում է չարորակ նորագոյացությունների, կոտրվածքների, էպիլեպսիայի, շնչուղիների հիվանդությունների, տենդի, գաստրիտի, սննդային թունավորումների, ռևմատիզմի և բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում:

Ժող. բժշկության մեջ եփուկն օգտագործվում է անքնության, լուծի, կանացի արյունահոսությունների, էկզեմաների և այլ տարբեր հիվանդությունների դեպքում:

Խորդենուց պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում են նաև թունավոր օձերի խայթոցների դեպքում:

Խորդենին արագ և հեշտ  է բազմացնել կտրոններով: Կարելի թուփը կամ արմատները մասերի բաժանել: Դա կարելի է իրականացնել վաղ գարնանը  և  ամռան վերջին: Վերջինը ավելի բարեհաջող ժամանակ է : Քանի որ այդ շրջանում բույսը համարյա հանգստի մեջ է և արմատները կարելի է մաքրել հողից և տնկել նոր տեղում: Ուշադրություն պետք է դարձնել,որ ցողունները լինեն առողջ  և ամուր: Սեպտեմբերի ընթացքում կտրոնների վրա առաջանում են երիտասարդ արմատներ, որոնցով բույսը ձմեռում է :  Խորդենիները /բացի Ռոբերտ խորդենուց/ երկար են ապրում: Թուփը առանց բաժանման և տեղափոխման կարող է ծաղկել մինչև 10—15 տարի, դառնալով ավելի գեղեցիկ: Միայն  10—12 տարի հետո կերևան ծերության նշանները: Ավելի լավ է մինչ այդ  ` 9—10 տարեկան թուփը բաժանել և  տեղափոխել թարմ հողի մեջ:

Խորդենին սիրում է մոխիր և ճիշտ  ջրվել: Թառամած ծաղիկներից հետո  հարկավոր է  կտրել այդ ցողունները:

 

Դիտվել է 3289 անգամ:
Print Friendly

Leave a Reply