Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին՝ ՉԺՀ կազմավորման 62-րդ տարեդարձի կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 1, 2011 19:36

Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից տոնի առթիվ ջերմ բարեմաղթանքներ է հղել Նախագահ Հու Ձինթաոյին և Չինաստանի բարեկամ ժողովրդին.
«Մեծ գոհունակությամբ ենք հետևում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և չին ժողովրդի նվաճումներին ու հաջողություններին հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում: Անշեղորեն բարձրացել է Չինաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում:
Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության բոլոր բնագավառներում վերջին տարիներին կտրուկ աճ է արձանագրվել: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն ու շարունակական ակտիվ գործակցությունն այսուհետ ևս կզարգանան և կընլայնվեն՝ ի շահ մեր ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Դիտվել է 1268 անգամ:
Print Friendly

Leave a Reply