Հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 900 կրակոց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 1, 2011 16:38
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները “АК”, “СВД”, “Սև նետ”, “Իստիգլալ”, “ПК”, “ДШК” զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 900 կրակոց:

Բացի առաջնագծում տեղ գտած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից հակառակորդի օդային տարածքում նաև արձանագրվել են մարտական օդուժի ուսումնավարժական թռիչքներ:

Չնայած ադրբեջանական կողմի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն մարտական հերթապահություն իրականացրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում:


ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

—–

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply