Անցավոր աշխարհին հրաժեշտ տալու 10 անսովոր միջոց

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 1, 2011 15:49

1.Doritos չիփսը ստեղծող Արչ Վեսթը նախորդ ուրբաթ  կնքել է մահկանացուն 97 տարեկան հասակում: Վեսթի խնդրանքով, երբ իր դագաղը պետք է իջեցնեին, ավանդական վարդի թերթերի փոխարեն նա խնդրել էր իր դագաղի վրա ոչ այլ ինչ, քան`  իրեն հռչակած կարտոֆիլային չիփսերով պատել: Այդպիսով, նա համալրեց անցավոր աշխարհին   սեփական հայեցողությամբ հրաժեշտ տվող էքսցենտրիկ մարդկանց տասնյակը:

Pringles չիփսերի դիզայներ Ֆրեդերիկ Բորը նույնպես որոշել էր այն աշխարհ ճանապարհվելիս իր երախայրիքն իր հետ տանել: Նա խնդրել էր, որ դիակիզումից հետո իր աճյունասափորն ունենա իր իսկ հայտնաբերած փաթեթի տեսքը: Բորնի երեխաները կատարեցին հոր խնդրանքը` աճյունասափոր գնելով գերեզման տանող ճանապարհին:

2.Sex Pistols  խմբի մենեջեր Մալքոլմ Մաքլարենը խնդրել էր իր թաղման ժամանակ մեկ րոպե լռությունը  փոխարինել “մեկ րոպե քաոսով”: Նրա դագաղը զարդարված էր “Շատ կայտառ է, որ ապրի, շատ երիտասարդ է, որ մեռնի” մակագրությամբ, տանում էին ` 4 ձիու վրա բարձած դիակառքով, իսկ թափորը եզրափակում էր մի ավտոբուս, որտեղից հնչում էր ողջ հզորությամբ միացված  Սիդ Վիշեսի “Իմ ուղին” երգը:

3. Ջին Ռոդդենբերգի մնացորդները ցրվել են տիեզերքում 1997-ին: Վաստակած հարգանքի տուրք` “Աստղային ուղին” ֆանտաստիկ հեռուստասերիալի հեղինակին: Հենց նրան է պատկանում “Համարձակ գնալ այնտեղ, ուր մարդը դեռևս ոտք չի դրել” արտահայտությունը: Նրա “թաղման” ժամանակ, աճյուամոխիրը  մերձմոլորակային ուղեծիր էր դուրս բերվել  տիեզեերքի գիտակ ու երկրպագու 22  այլ մարդկանց աճյունների հետ, այդ թվում և Թիմոթի Լիրինը, ով աշխարհին նվիրել էր LSD փսիխոդելիկ դեղամիջոցը: Նրանց մնացորդները երկրի շուրջ պտույտ են գործել մինչև 2002, ինչից հետո, այդ աճյունապատիճը մտել է Երկրագնդի մթնոլորտ:

4.Ամերիկացի  ժուռնալիստ ու գրող Հանթեր Ս. Թոմփսոնին թնդանոթից կրակեցին: Գոնզո-ժուռնալիստիկայի հիմնադիրի ցակությունն ի կատար ածեց նրա ընկերը, հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը: Թնդանոթը տեղադրվել էր հատուկ այդ նպատակի համար կառուցված աշտարակի վրա, որը զարդարված էր թոմսոնյան ոճով` կարմիր բռունցք` 2մեծ մատով: Ի դեպ, գոնզո ժուռնալիստիկան բնորոշվում է  շարադրման սուբյեկտիվ ոճով, առաջին դեմքից. այս ոճով են գրված Թոմսոնի լավագույ ն գործերը “Վախն ու ատելությունը Լաս Վեգասում”, ինչպես նաև` “Վախն ու ատելությունը. 1972-ի նախընտրական կամպանիայի մասին”:

5. Ռեպեր Թուփակ Շակուրը երբեք չի թաքցրել մարիխուանի հանդեպ իր թուլությունը:  Նրա մահից հետո, ընկերները հարգանքի տուրք մատուցեցին նրան` ինչպես կարողացան: Տեսահոլովակում, որը տարածվել է տարեսկզբին, ամերիկյան Young Outlawz ռեփ-խմբի անդամները պատմել են, որ Թուփակի աճյունամոխիրը խառնել են մարիխուանի հետ ու ծխել ստացված խառնուրդը: Այդ հայտարարությանն ի պատասխան, հանգուցյալ ռեփերի հարազատների փաստաբանն ասել է, որ դա այնքան էլ հեշտ չէր լինի, քանի որ նրա աչյունասափորը հուսալի պաշտպանության տակ է:

6,Յուջին Շումեյքերին անվանում են  մոլորակագիտության հայր: Նա այն երեք մարդկանցից մեկն էր, որոնք հայտնագործեցին Շումեյքեր-Լևի   9 գիսաստղը: Սակայն լուսնի վրա թաղվելու պատիվ ունեցել է միայն նա: Գիտնականի աճյունամոխրի մի մասը 1999-ին Երկրի արբանյակ է առաքվել “Լունար Պրոսպեկտոր” սարքով:

7.  Ֆրենք Սինատրային հրաժեշտ տվեցին բոլոր կաթոլիկ կանոնների համաձայն: Սակայն շքեղ կրոնական արարողությունն ուներ այլ գույն. երգչի դագաղում մի շիշ վիսկի դրեցին, Zippo կրակայրիչ, ինչպես նաև` 10-ցենտանոց մետաղադրամ, ինչպես հայտնել են` եթե նա  շտապ զանգի անհրաժեշտություն ունենա: Նրա տապանաքարի վրա մակագրված է` “Ամեն լավ բան  դեռ  առջևում է”:

8. Էլիզաբեթ Թեյլորը որ փառաբանվել էր բազմաթիվ ամուսնություններով, ոսկեղենի հանդեպ սիրով ու անթերի ճաշակով, սեփական թաղմանը, ինչպես և վայել էր իր կարգի աստղին, “ժամանեց” ուշացումով: Դա նրա խնդրանքն էր:

9. Երկրաբան Բրայան  Թենդիի աճյունամոխիրը վերածեցին սինթետիկ ադամանդի: Դրանցից մեկից մատանի սարքեցին այրու համար, իսկ մնացածից` դուստրերի համար: LifeGem ընկերությունը, որն օգնում է հանգուցյալների հարազատներին բաժանվել աճյունամոխրից արհեստական թանկարժեք քարերի  տեսքով, կատարել է նաև այլ պատվերներ: Նրանց մի հաճախորդն, օրինակ` խնդրել էր իր համար սինթետիկ ադամանդ ստեղծել Մայքլ Ջեքսոնի մազից:

10.Սանդրա Վեսթը, որը ժառանգել էր հանգուցյալ ամուսնու` նավթարդյունաբերողի  միլիոնները, պահանջել էր, որ իրեն թաղեն  ժանյակե գիշերազգեստով: Սակայն դա էլ բավարար  չէր, նրան պետք է նստեցնեին սիրելի երկնագույն ֆերարիի  ղեկին: Այս խնդրանքը քննարկումների առիթ դարձավ, քանի որ այն ի կատար ածելու դեպքում, տիկնոջ եղբայրը կկորցներ գրեթե 200 հազար դոլար: Դրա համար նա փորձեց կտակն անվավեր  հայտարարել:

2 ամիս տևած  դատական լսումների արդյունքում որոշվեց` ի կատար ածել հանգուցյալի ցանկությունը: Ի վերջո, հանգուցյալին զուգեցին ժանյակե գիշերազգեստով, նստեցրին սիրելի ավտոմեքենայի ղեկին, իսկ հետո մի հսկայական արկղով թաղեցին Սան Անտոնիոյի գերեզմանոցում:

 

Դիտվել է 1765 անգամ:
Print Friendly

Leave a Reply