Լոնդոնում քուրդ երիտասարդները մեկ ժամով գրավել են The Guardian-ի խմբագրությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 1, 2011 14:02
Անգլիայի մայրաքաղաքում մի խումբ քուրդ երիտասարդներ մտել են հայտնի The Guardian թերթի խմբագրություն և մեկ ժամանոց ակցիա իրականացրել:
Firat գործակալության փոխանցմամբ` քուրդ երիտասարդները թերթի խմբագրությունում լրագրողների համար անգլերենով ընթերցել են իրենց պահանջների մասին: Այնուհետ քուրդ երիտասարդները հանդիպել են The Guardian-ի արտասահմանյան լուրերի խմբագրի հետ և նրան տեղեկություններ հաղորդել թուրքական բանակի` քրդերի դեմ իրականացվող ռազմական գործողությունների, քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամների ձերբակալությունների մասին:






Facebook
Tweet This
Email This Post
