Հոկտեմբերի 1-ը Ծերերի միջազգային օրն է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 1, 2011 13:42

Հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի որոշմամբ 1991 թվականից նշվում է որպես Ծերերի միջազգային օր:
Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջը, այս կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել ծերերի խնդիրներին:

Այսօր աշխարհում կա մոտ 700 միլիոն մարդ, որոնց տարիքը բարձր է 60-ից, ընդ որում ծեր տղամարդիկ 66 միլիոնով ավելի շատ են իրենց տարեկից կանանցից:

Ներկայումս աշխարհի բնակչության գրեթե 10 տոկոսը 60-ն անց է: Փորձագետները կանխատեսում են, որ մինչև 2050 թվականը այս թիվը կեռապատկվի: Հայաստանի պատկերը փոքր-ինչ տարբերվում է համաշխարհային տվյալներից: Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2010 թվականի տարեգրքի դեմոգրաֆիկ  տվյալների, Հայաստանի բնակչության 11տոկոսը 60-ն անց է և այս թիվը ավելանալու միտում ունի` արտագաղթի պատճառով:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2050 թ. 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց թիվն աշխարհում կգերազանցի 2 միլիարդը` կազմելով աշխարհի բնակչության մոտ 20%-ը: Արդյունքում մարդկության պատմության մեջ առաջին անգամ ծերերի թիվը կգերազանցի երեխաների թվին:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply