ԼՂՀ-ում պետականորեն անցկացվում են հաշմանդամային սպորտաձևի մրցաշարեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 1, 2011 13:36
ԼՂՀ-ում խոսքից անցնում են գործի և պետականորեն անցկացվում են հաշմանդամային սպորտաձևերի մրցաշարեր: 2011թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Ստեփանակերտում երիտասարդ հաշմանդամների միջև կանցկացվի ԼՂՀ բոչիայի առաջին բաց առաջնությունը:
Առաջնության կազմակերպիչներն են` ԼՂՀ կառավարությանն առընթեր Սպորտի պետական կոմիտեն, Ստեփանակետի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը և Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան: Առաջնությանը կմասնակցեն յոթ թիմեր Հայաստանից և ԼՂՀ-ից: Հայաստանից մասնակցելու համար թիմեր են ներկայացրել «Հայկական Ճամբար», «Լիարժեք կյանք», «Հայաստանի մանուկներ հիմնադրրամ» ակումբները:
Առաջնությունը նպատակ ունի նպաստել բոչիա մարզաձևի մասսայականացմանը և հաշմանդամ մարդկանց շրջանում քարոզել ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու կարևորությունը:
Առաջնությունը կանցկացվի միջազգային կանոնների համաձայն:
Մրցանակային տեղեր գրաված թիմերի մարզիկները կպարգևատրվեն ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի պատվոգրերով և դրամական պարգևներով:
Բոչիան սպորտաձև է մարդկանց համար, ովքեր ստիպված են տեղաշարժվել սայլակով, ինչը պայմանավորված է մանկական ուղեղային կաթված ախտորոշման ծանր ձևերով, կամ այլ նևրոլոգիական խնդիրներով: Խաղում են համապատասխան նշագծումով` 12,5մ×6մ չափեր ունեցող հարթ դաշտում: Խաղի էությունը կայանում է սեփական գնդակը նշանակետին հնարավորինս մոտ տեղակայելը, ինչն էլ հաղթանակ է բերում մարզիկին կամ թիմին:
Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիա






Facebook
Tweet This
Email This Post
