Իտալիայի Չերկիարա դի Կալաբրիայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2011 13:23

Սեպտեմբերի 24-ին Իտալիայի Կալաբրիա տարածաշրջանի Չերկիարա դի Կալաբրիայի /Cerchiara di Calabria/ քաղաքային խորհուրդը ճանաչել է  Հայոց ցեղասպանությունը:

Ընթացիկ տարում սա Իտալիայի 6-րդ քաղաքն է, որ ճանաչել է  Հայոց ցեղասպանության փաստը:

 Ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ միաձայն որոշումներ էին կայացրել Իտալիայի հետեւյալ քաղաքային խորհուրդները` Սան Ջորջոյի (Պադովայի նահանգ), Բոլանոյի (Սպեցիայի նահանգ), Սերմիդեի (Մանտովայի նահանգ) եւ Դորգալիի (Նուորոյի նահանգ), Իզոլա դել Լիրի (Ֆրոսինոնե նահանգ):

Այսպիսով, Իտալիայում Ցեղասպանությունը ճանաչած նահան•ների /4/ եւ քաղաքների /59/ ընդհանուր թիվը հասավ 63-ի:

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply