Ըստ տեղեկությունների` Խաչատուր Սուքիասյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 7, 2009 18:21

xachatursuqiasyanԱզգային Ժողովի պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը, ըստ տարածված տեղեկատվության, հանձնել է պատգամավորական մանդատը:

Նա 2008-ի մարտի 4-ից գտնվում էր հետախուզման մեջ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Սուքիասյանը ինքնակամ սեպտեմբերի 2-ին ներկայացել էր իրավապահներին: Դրանից հետո նա կալանավորվել է, սակայն երկու օր անց` սեպտեմբերի 4-ին, նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ է արձակվել` չհեռանալու մասին ստորագրությամբ:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` ԱԺ պատգամավորն իր հրաժարականն անձամբ է փոխանցում ԱԺ նախագահին: Սակայն ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչությունից «Անկախ»-ին տեղեկացրին, որ դեռև հայտնի չէ, թե արդյոք պատգամավորը վայր է դրել իր մանդատը:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply