Արոնյանը պարտվեց Իվանչուկին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 1, 2011 7:44

Սան Պաուլոյում շարունակվող շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Մեր երկրի ներկայացուցիչը 38-րդ քայլին իրեն պարտված ճանաչեց: Վիշվանաթհան Անանդը հաղթեց Ֆրանսիսկո Վալյեխոյին: Մագնուս Կառլսեն-Հիկարու Նակամուրա պարտիան խաղաղ ելք ունեցավ: Իվանչուկը 10 միավորով առջևում է: 5-ական միավոր ունեն Արոնյանը և Անանդը: Ապա հաջորդում են` Նակամուրան (4 միավոր) Կառլսենը (3) և Վալյեխոն (3):
Դիտվել է 926 անգամ: