Աղջկա ատամը հեռացրած սուտ-բժիշկը տուգանքով պրծավ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2011 6:21

Տուլայում բժիշկ ներկայացած սանիտարը հեռացրեց աղջկա ատամը: Ավելի ուշ պարզվեց, որ բժիշկ-մորաքույրն այնքան էլ բժիշկ չէ, այլ հավաքարար, որն ուզում էր բժիշկ-ատամնաբույժ խաղալ:

Հիմա կինը 50 հազար պետք է վճարի` փոխհատուցի 9-ամյա աղջկա ընտանիքին, քանի որ սուտ-բժիշկը հեռացրել է  աղջկա հիմնական, առողջ ատամը:

Աղջիկը մոր հետ եկել էր բժշկի, քանի որ ցավում էր նրա կաթնատամը ու “բժիշկը” առանց ցավազրկելու հեռացնում է նրա առողջ ու հիմնական ատամը, ընդ որում, կնոջը դա հաջողվել է միայն երրորդ փորձից: Հետո պարզվեց, որ բժիշկը ` բժիշկ չէ, այլ հավաքարար, որին “բախտ” էր վիճակվել բժիշկ ներկայանալու: Աղջիկը, այս դեպքից հետո բուժվել է նյարդաբանի մոտ, իսկ հետո նա կրկին դիմել է ատամնաբույժի: Հիմա արկածախնդիր հավաքարարին,ում դատարանը մեղավոր է ճանաչել, կդատեն “ինքնակառավարման” ու “առողջությանը միտումնավոր կերպով թեթև վնաս պատճառելու” հոդվածներով:

 

Դիտվել է 1502 անգամ:
Print Friendly

Leave a Reply