Ներկայացվել է ամենաօգտակար մթերքների ցանկը
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 1, 2011 5:09
Հետազոտողները ներկայացրել են ոչ այնքան թանկ, մատչելի սննդամթերքների ցանկը, որոնց պարբերաբար կիրառումը խիստ բարերար ազդեցություն է ունենում սիրտանոթային համակարգի վրա: Ներկայացված ցանկում առաջին հերթին շատ Е վիտամին ու ճարպաթթուներ պարունակող մթերքներն են, ինչպիսիք են` ձիթապտուղը, ամբողջահատիկ հացահատիկը, վարսակի փաթիլները, կանաչատերև բանջարեղենը, լոլիկը, հապալասը, խնձորը, նուշը, սոյան ու ձուկը: Մասնագետները հավատացած են, որ եթե սննդի մեջ միշտ այս ցուցակի մթերքներից օգտագործվեն, ապա զգալիորեն կարելի է նվազեցնել սիրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Դիտվել է 1842 անգամ:





Facebook
Tweet This