Հայկ Դեմոյան. «Ներկա սահմանը կարգավիճակ կստանա սահմանների բացումից հետո»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 7, 2009 18:53

phl_0014-copy

«Հայ-թուրքական հարաբերությունները փոխվեցին օգոստոսի 31-ից հետո. մինչ այդ թուրքական գործողությունները բանաձևում էին մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ սկզբունքով, այսօր` երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ. մեկ քայլ հետն ուղղված է ադրբեջանական կողմին ինչ-որ կերպ սիրաշահելու և դրական ազդակներ ուղղարկելուն…»,-hայ-թուրքական դեռևս չբացված սահմանի և կյանքի կոչվելիք դիվանագիտական հարաբերությունների մասին այսօր լրագրողների հետ խոսեց «Հայոց ցեղասպանության թանգարանի» տնօրեն Հայկ Դեմոյանը:

Դեմոյանն ասում է, որ մինչև օգոստոսի 31-ը թուրքական կողմն ամբողջությամբ գտնվում է խաղից դուրս, իսկ արձանագրություններից հետո այն նորից խաղի մեջ մտավ:«Այս անգամ ևս կիրառվեց ցեղասպանության մահակը` որպես ճնշիչ գործիք»,-ավելացնում է թանգարանի տնօրենը:

Արձանագրությունները, բանախոսի կարծիքով, ցույց են տալիս հստակ և խելամիտ ժամանակացույց գործողությունների համար: Այստեղ Դեմոյանն առանձնացնում է ճանապարհային քարտեզի և ստեղծվելիք ենթահանձնաժողովի հարցը:

Դեմոյանի խոսքով` Ցեղասպանության հարցերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու տարբերակը հայանպաստ չէ, քանի որ, օրինակ, հայ և թուրք փորձագետները չեն տիրապետում օսմաներեն լեզվին: Դեմոյանն առաջարկում է նախևառաջ ուսումնասիրել Թուրքիայի ռազմական և գլխավոր շտաբի արխիվները, քանի որ այդտեղ պահվում են մոտ 90 տարի առաջ ռազմական դատավարությունների օրինակներ, որով դատապարտվել են Հայոց ցեղասպանության իրագործողները` երիտթուրքերի որոշ ներկայացուցիչներ:

Անդրադառնալով սահմանների խնդրին` Դեմոյանն առաջ է քաշում մի քանի սցենարներ, որոնցից ամենահավանականը ներկա սահմանին ժամանակավոր կարգավիճակ տալն է:

Ըստ բանախոսի` մինչև օգոստոսի 31-ը (հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման օրը)  տարբեր ուղղություններ կային հայ-թուրքական հարաբերությունների մեջ. թուրքական կողմը շարունակում էր համագործակցել իր կրտսեր դաշնակից Ադրբեջանի հետ` մեջբերելով Լեռնային Ղարաբաղի հարցը,  ակնհայտ մեր երկրի հետ կապված տեղեկատվական գործողություններ էր ձեռնարկում, հնչում էին ատելության խոսքեր Հայաստանի հանդեպ (մասնավորապես` Թուրքիայի վարչապետը հրապարակավ հայտնեց, որ մոտ 40 000 հազար հայեր, ովքեր աշխատում են Թուրքիայում, պետք է արտագաղթվեն):

Դեմոյանի խոսքով`արձանագրությունների նախաստորագրումից հետո Թուրքիայի մոտեցումը փոխվել է:

Դիտվել է 1603 անգամ:
Print Friendly

Leave a Reply