Ահաբեկչություն Անթալիայում. կան տուժածներ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 1, 2011 4:54
Սեպտեմբերի 30-ին, երեկոյան ահաբեկչություն է իրականացվել Անթալիայի շրջանի Գոինուկ քաղաքում: Մեկ մարդ զոհվել է, 2-ը` վիրավորվել: Ականատեսների խոսքով, պայթյունը տեղի է ունեցել քաղաքի ոստիկանական բաժանմունքից ոչ հեռու: Ավելի ուշ հնարավոր է եղել պարզել, որ միակ զոհը ինքը` ահաբեկիչն է: Ոստիկանությունը շրջափակել է ողջ թաղամասը:
10 օր առաջ Անկարայում ականապատված մինիբուս էր պայթել: Ահաբեկչությունը Կիզիլայ թաղամասում էր կատարվել, միջնակարգ դպրոցի կողքին ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակից ընդամենը մեկ կմ հեռու: Զոհվել էր 3, վիրավորվել` 15 մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
