Իսպանացի գիտնականները հաջողությամբ փորձարկել են ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2011 22:08

Իսպանացի գիտնականները հաջողությամբ փորձարկել են պատվաստանյութը, որը մարդկությանը պետք է պաշտպանի ՄԻԱՎ-ից։

ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութ ստացած 24 առողջ կամավորներից 22-ի մոտ վիրուսի հանդեպ դիմադրողականություն է զարգացել։ Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Մերայնո Էստեբանը ճշգրտել է. «Սա կարծես ՄԻԱՎ-ի լուսանակար է, որը ինչ-որ մեկին ցույց են տալիս նրա համար, որպեսզի նա կարողանա ճանաչել այն՝ հիվանդության հետ կրկին բախվելու դեպքում»,- հայտնում է բրիտանական The Telegraph-ը։

Պատվաստանյութն իր մեջ ներառում է մարդու իմունոդեֆիցիտի վիրուսի չորս գեներ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ փորձի մասնակիցների երեք քառորդի մոտ պատվաստումից 11 ամիս անց ՄԻԱՎ-ի դեմ պայքարող հատուկ մարմիններ են ի հայտ եկել։

Սակայն պետք է նշել, որ պատվաստանյութը վիրուսից լրիվ պաշտպանություն չի ապահովում։ Հաջորդ քայլը կլինի ՄԻԱՎ-ով վարակիր մարդկանց ներարկումներ կատարելը՝ տեսնելու համար, որ ինչպես կազդի պատվաստանյութը նրանց օրգանիզմում։

 

NEWS.am

 

Դիտվել է 1625 անգամ:
Print Friendly

Leave a Reply