Գլխավոր քարտուղարի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 30, 2011 20:27

Հաջորդ տարի կլրանա տասը տարին, ինչ ընդունվել է Մադրիդյան Տարիքային հարցերի մասին գործությունների ծրագիրը: Այս տարվա Տարեցների միջազգային օրվա թեման է` «Մադրիդ + 10-ի մեկնարկը. Գլոբալ տարեցության աճող հնարավորություններն ու մարտահրավերները»: Սա նշանավորում է այս գալիք տարելիցը: Այս տարի մենք նաև նշում ենք Տարեց մարդկանց մասին ՄԱԿ-ի որդեգրած սկզբունքների քսան ամյակը: Այս հիմնական սկզբունքները` անկախություն, մասնակցություն, խնամք, ինքնադրսևորում և արժանապատվություն, և´ պահպանում են տարեց մարդկանց իրավունքները, և´ տալիս են մեզ այն նպատակները, որոնց համար մենք աշխատում ենք:

 

Տարեց մարդկանց մոտավորապես երկու-երրորդը ապրում է զարգացող երկրներում, մինչդեռ նրանք լայնորեն դուրս են թողնվում գլոբալ,  տարածաշրջանային և ազգային զարգացման օրակարգերից: Երբ միջազգային համայնքը պատրաստվում է կայուն զարգացմանը և ցանկանում է զարգացման օրակարգ հաստատել ապագայի համար, շատ կարևոր է, որ տարեց մարդկանց կարիքները և ներդրումները հաշվի առնվեն: Տարեց մարդիկ շատ հզոր և կարևոր ներդնողներ են հասարակության զարգացման և կայունության համար, և ավելի շատ բան կարելի է և պետք է արվի` նրանց ներուժը օգտագործելու համար:

 

Վերջին տասնամյակի ընթացքում տարիքային հարցերին վերաբերող ազգային գործողությունների պլանների ձևավորման մեջ մեծ առաջընթաց է նկատվել` ներառյալ ոչ-ներդրումային կենսաթոշակների հայտնվելը որոշ զարգացող երկրներում: Այնուամենայնիվ, խտրականությունը և հասարակությունից դուրս մղումը շարունակում են գոյություն ունենալ: Այս հիմնահարցերը առաջնային են Գլխավոր ասամբլեայի վերջերս հիմնադրած տարիքային հարցերի հետ կապված բաց աշխատանքային խմբում:

 

Տարեց մարդկանց գլոբալ զարգացման տարելիցները հիշատակելիս, թու´յլ տվեք անցնել Մադրիդյան գործողությունների պլանի լիակատար իրականացմանը: Ներկայիս ֆինանսական միջավայրում մենք պետք է հետևողական լինենք, որ հասարակական պաշտպանության ու երկարաժամկետ խնամքի տրամադրումը, ինչպես նաև հանրային առողջապահության մատչելիությունը տարեցներին`  ապահովված լինեն: Տարեցների միջազգային այս օրը ես կոչ եմ անում կառավարություններին և համայնքներին ամենուր ավելի շատ հնարավորություններ ընձեռել տարեց բնակչությանը:

 

Դիտվել է 1669 անգամ:
Print Friendly

Leave a Reply