Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սիրիայում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 30, 2011 18:38


Սեպտեմբերի 29-ին Դամասկոսում տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

Տոնական միջոցառմանը ներկա էին Սիրիայի կառավարության անդամներ, խորհրդարանի ներկայացուցիչներ, Սիրիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների եւ հայկական համայնքային կառույցների ղեկավարներ, հոգեւոր, առաջնորդներ լրագրողներ:

Ողջույնի խոսքով հյուրերին դիմել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը: Իր ելույթում դեսպան Փոլադյանն անդրադարձել է անկախության տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներին ու նվաճումներին, առկա մարտահրավերներին, հայ-սիրիական երկկողմ հարաբերություններին ու  Հայաստան-Սփյուռք գործակցությանը: Դեսպանը մասնավորապես նշել է, որ 1991թ. հայ ժողովուրդը կատարել է ազատ եւ անկախ ապրելու իր պատմական ընտրությունը, որով հնարավորություն է ստացել դառնալ միջազգային հանրության ընտանիքի լիիրավ անդամ, անդամակցել ՄԱԿ-ին եւ Եվրախորհրդարանին, տեր կանգնել իր արդար դատին:

Միջոցառումն ուղեկցվել է հայ դասականների ստեղծագործությունների կատարումներով եւ Հայաստանի վերաբերյալ ֆիլմերի ցուցադրությամբ:

Ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հայ համայնքի ներկայացուցիչներին ու ստեղծագործական կոլեկտիվներին է հանձնել ՀՀ սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների պարգեւներն ու պատվոգրերը:

 

 

 

 

 

 

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply