ԱԺ պատգամավորները հանդիպեցին սպանված զինծառայողների ծնողներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 30, 2011 18:07

Սեպտեմբերի 30-ին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը եւ ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ հանդիպեցին սպանված զինծառայողների ծնողներին:

Զինվորական ծառայության ընթացքում մահացած զինվորների հարազատները  ներկայացրին սպանության հանգամանքները, քննության արդյունքները եւ իրենց անհամաձայնությունն ու դժգոհությունը հայտնեցին պաշտոնական եզրակացությունների ու  քննությունների ընթացքի վերաբերյալ:  Նրանց գնահատմամբ` սպանությունները հիմնականում դիտավորյալ են կատարվել: Դրանք  վերաբերում էին 10 տարվա վաղեմություն ունեցողներից մինչեւ  3 ամիս առաջ կատարված սպանություններին:

ԱԺ պատգամավորները եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սպանված զինծառայողների հարազատներին լսելուց հետո որոշեցին ծնողների մասնակցությամբ ու գործերի պատմությունը հաստատող նրանց ստորագրությամբ կազմել տեղեկանք-գրություններ եւ ուղարկել  պատկան մարմիններին հարցերին ընթացք տալու համար:

 

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply