Եմենում սպանվել է նոր թիվ 1 ահաբեկիչը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 30, 2011 16:00

Եմենի զորքերը սեպտեմբերի 30-ին ոչնչացրել են Անվար ալ-Ավլակիին` արմատական  իմամին, որը ծնվել ու մեծացել է ԱՄՆ-ում, իսկ հետո  Արաբական  թերակղզում ղեկավարել  «Ալ Քաիդան»:

Փետրվարին, մինչ Բեն Լադենի սպանությունը,  ԱՄՆ Ազգային հակահեղափոխական կենտրոնն Ավլակիին ճանաչեց որպես   աշխարհում ամենավտանգավոր ահաբեկիչ: Նրան կասկածում էին ամերիկյան ռազմաբազայում 2009-ին կատարված ահաբեկչության մեջ, երբ ԱՄՆ բանակի  սպա Նիդալ Հասանը սպանեց 13 ու վիրավորեց 30 ծառայակիցների ու փորձեց պայթեցնել Դեթրոյթ թռչող ինքնաթիռը:

Քանի որ նա ծնվել ու մեծացել էր ԱՄՆ-ում , հրաշալի տիրապետում էր անգլերենին ու հաջողությամբ քարոզում էր անգլիախոս լսարանի առջև:

Օգտվելով Եմենում տիրող անկայուն իրավիճակից, նա տեղի «Ալ Քաիդայի» բաժանմունքը վերածել էր  տարածաշրջանում  հզորագույն ահաբեկչական կազմակերպության:

Առայժմ Ավլակիին ոչնչացնելու վերաբերյալ անկախ աղբյուրներից տեղեկություն չի ստացվել:

 

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply