Այսօր մեկնարկել է Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 7, 2009 19:33

7549_am_1Քիչ առաջ ամփոփվել են հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, Հայաստանի և Սիրիայի  Կենտրոնական բանկերի միջև ստորագրվել է հուշագիր: Իսկ երկու երկրների գյուղատնտեսության նախարարները ստորագրել են անասնաբուժական միջոցների ու պատվաստանյութերի փոխանակման ծրագիրը, ինչպես նաև  միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արձանագրությունը:

Մինչ այդ Սիրիայի Արաբական Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Ամեր Հոսնի Լութֆիին և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում էական նշանակություն ունի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը։

Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Սիրիայի ժողովրդների միջև առկա ջերմ հարաբերությունների համար ամուր հիմք են հանդիսանում պատմամշակութային ընդհանրությունները և դարավոր բարեկամությունը։

Տնտեսական փոխգործակցությունը խթանելու նպատակով կարևորվել է նաև երկկողմ շփումների ակտիվացումը` առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացումը, երկու երկրների բանկային ոլորտում փորձի փոխանակումն ու ներդրումների խրախուսումը, ինչպես նաև գործարարների երկկողմ փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։

7549_am_2Ամեր Հոսնի Լութֆին ՀՀ վարչապետին է փոխանցել գործընկերոջ` Սիրիայի վարչապետի ողջույնները և հրավերը` Սիրիա:։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որի հերթական` 5-րդ նիստն այսօր մեկնարկել է Երևանում։

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply