Սողանք. 3 հազար խմ ծավալով հողազանգվածը սահել ու փակել է Երեւան-Վանաձոր-Նոյեմբերյան ճանապարհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 30, 2011 15:28

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, այսօր` սեպտեմբերի 30-ին, ժամը 10:10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում ակտիվացել են սողանքային երեւույթները եւ 3 հազար խմ ծավալով հողազանգված սահել է ավտոճանապարհին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Լեւոն II» ՍՊԸ-ի ջանքերով ճանապարհը բացվել է, սակայն սողանքի վտանգը դեռ առկա է: Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության Տավուշի մարզային օպերատիվ խումբը:

 

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply