Ֆինանսական սկանդալ Իրանում. ձերբակալվել է 22 բանկիր
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 30, 2011 14:22
Իրանի գլխավոր դատախազ Հոսեյն Մոսհեյն-Էջայը հանդես է եկել Իրանի պատմության մեջ ամենախոշոր բանկային խարդախության բացահայտմամբ:
Սկանդալում ներառված է պետական եւ մասնավոր 7 բանկ. տեղեկացնում է mignews.com-ը: Ֆինանսական հանցագործներին հաջողվել է գողանալ ավելի քան 2,8 մլրդ դոլարի պետական միջոցներ: Պետական վարկերի ստացման համար կեղծվել են ֆինանսական փաստաթղթեր, իրանական ձեռնարկությունները սեփականաշնորհվել են դրածոների միջոցով:
Գլխավոր դատախազը հայտարարել է 22 բանկիրի ձերբակալության մասին, նաեւ նշել, որ միջոցներ են ձեռնարկվում խարդախության հետ կապ ունեցող բոլոր անձանց փախուստը երկրից կանխելու համար: Հայտարարվել է, որ հանցագործները խստորեն պատժվելու են` անկախ սոցիալական դիրքից ու պաշտոնից:






Facebook
Tweet This
Email This Post
