Էշի ականջում քնած

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 30, 2011 14:13

Պարզվում է, որ մինչ օրս «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների»պետական ցուցակում դեռ նշված է որմնանկարներով հարուստ Սպայի տունը, որ արդեն վաղուց քանդված է եւ դրա տեղում վեր է խոյանում «Պիացցա Գրանդե»-ն: Նման բախտի են արժանացել պատմամշակութային այլ հուշարձաններ՝ Գիլանյանի լիմոնադի գործարանի շենքը, 1883-ին կառուցված Ջանփոլադյանի թատրոնը (որտեղ Երեւանում առաջին անգամ բեմադրվել է «Անուշ» օպերան) եւ այլ շինություններ, որոնք քանդվել են տարիներ առաջ:

 

Նույնիսկ այսօր Հայաստանի մշակույթի նախարարությունը չի տիրապետում տվյալների, թե վերջին տարիներին Երեւանի կառուցապատման ընթացքում քանի պատմամշակութային հուշարձան է ոչնչացվել, մինչդեռ, դրան հակառակ, ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական ուսումնասիրության համաձայն` միայն 2000-2006 թթ. Երեւանում ոչնչացվել են 29 պատմամշակութային հուշարձաններ:

yerkir.am

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply